ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

էս ռուս բարեգործները հեչ «ֆայմ» չունեն

էս ռուս բարեգործները հեչ «ֆայմ» չունեն
13.07.2013 | 15:53

Forbes ամսագիրը պարզել է, թե ՌԴ 50 ամենահարուստ մարդկանցից ով է ավելի շատ գումար հատկացնում բարեգործությանը, և 2012-ի տվյալներով կազմել է բարեգործների ցուցակը: Ամսագրի անձնակազմը հարցում է ուղարկել բոլոր 50 մեծահարուստներին, սակայն նրանցից միայն ութն են պատասխան ուղարկել:

Այսպես, ամենաշռայլ միլիարդատեր-հովանավորների ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ալիշեր ՈՒսմանովը: Նախորդ տարի բարեգործության նպատակով նա ծախսել է 180 մլն դոլար: ՈՒսմանովն անձամբ է ստեղծել «Искусство, наука и спорт», «За будущее фехтования» հիմնադրամները, աջակցում է սպորտի զարգացմանը, գումարներ հատկացնում թատրոններին և թանգարաններին, մասնակցում սոցիալական նախագծերի իրագործմանն ու օգնում ծանր հիվանդ երեխաներին:
Երկրորդ տեղում Millhouse Capital-ի և անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն է` 111 մլն դոլարով: Նրա նախասիրություններն են` Չուկոտկայի մարզում սոցիալական նախագծերի իրականացում, աջակցություն արվեստին ու մշակույթին, ինչպես նաև ՌԴ-ում հրեական համայնքի լուրջ ֆինանսավորում: Աբրամովիչը ևս օգնում է ծանր հիվանդ երեխաներին ու աջակցում սպորտի զարգացմանը:
Եռյակը եզրափակում է ՈՒսմանովի գործընկեր Անդրեյ Սկոչը` 40,2 մլն դոլարով: Սկոչը գումարներ է հատկացնում երեխաների, թոշակառուների, վետերանների աջակցությանը, պատերազմում զոհվածների հուշարձանների վերանորոգմանն ու վերականգմանը:
Ցուցակում են նաև Վլադիմիր Պատանինը (22,8 մլն դոլար), , Օլգա Դերիպասկը (18,5 մլն դոլար), Գենադի Տիմչենկը (10,5 մլն դոլար) և այլք: Ընդհանուր հաշվով, 2012-ին ռուս բիզնեսմենները 390 մլն դոլարի բարեգործություն են արել: Ի դեպ, աշխարհում ամենախոշոր բարեգործներն են Բիլ Գեյիթսը և ՈՒորեն Բեֆիթը, որոնք այս պահի դրությամբ համապատասխանաբար 28 և 20 մլրդ դոլար բարեգործություններ են արել:
Հետաքրքիր է այս համապատկերում դիտարկել հայաստանյան բարեգործությունը: Մեկին՝ բժշկական օգնություն, կանանց տոնին՝ ծաղիկ, Ամանորին՝ մի տոպրակ չարազեղեն, գյուղացուն՝ տրակտոր: Միայն պատկերացնել է պետք, որ եթե ռուս, առավել ևս, ամերիկացի բարեգործներն իրենց ծախսած յուրաքանչյուր բարեգործական կոպեկն ու ցենտը աշխարհով մեկ անեին, ժամը մեկ խոթելով հեռուստադիտողների աչքը, որքան եթերային ժամ էր պետք դրա համար: Բայց էս ռուս բարեգործները հեչ «ֆայմ» չունեն: Սովորեք, է՛լի, հայ բարեգործներից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ